ՀՀ ՏԿԵՆ

Պետական գույքի կառավարման կոմիտե

ԹԵԺ ԳԻԾ

+374 (11) 523536


Նորությունների արխիվ

Վերջին նորություններ

19/07/2019

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի... Կարդալ ավելին

11/07/2019

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ու կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել... Կարդալ ավելին

Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

25/03/2019 Նորություններ

Մարտի 23-ը «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ հայտարարվել էր համապետական մաքրության օր: Շաբաթօրյակին միացել են պետական,  տարածքային կառավարման մարմինները, մասնավոր հատվածն ու պարզապես քաղաքացիներ:

Համապետական շաբաթօրյակի են դուրս եկել նաև ՊԳԿԿ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Նրանք մաքրել են կառույցի սպասարկման տիրույթում գտնվող պետական շենքերի բակերն ու հարակից տարածքները, այգիները. Կառավարական 2-րդ,  3-րդ շենքեր, Զաքյանի և  Գրիգոր Լուսավորչի փողոցների մայթերը, Շահումյանի հրապարակի, ինչպես նաև Վերնիսաժի այգին: Սպասարկման բաժնի աշխատակիցները լրացուցիչ մաքրման աշխատանքներ են իրականացրել նաև իրենց կողմից սպասարկվող շենքերում, հավաքված ամբողջ աղբը հեռացվել է մաքրված տարածքներից: