ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Username

Password
 

Weather in Armenia

???????????? ?????????????????? ?????????????????????? ?????????????? (AMD)


Բարի գալուստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայք:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործադիր իշխանության մարմին է, որը մշակում և   իրականացնում է պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Վարչությունը իր կայքի օգնությամբ նպաստում է ՀՀ-ում պետական գույքի մասնավորեցման և օտարման, լուծարվող ընկերությունների, վարձակալությամբ հանձնվող պետական գույքի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, պետական գույքի կառավարաման և տնօրինման, ինչպես նաև պետական գույքի կառավարմանն առնչվող այլ տեղեկատվության տարածմանը:

Կայքը կարևոր տեղեկատվություն է տրամադրում գործընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և օրենսդրական դաշտի վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է փոխադարձ կապը հասարակության հետ:

 

Կարինե Կիրակոսյան

Armenian English Russian        
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 1-ին կոնգրեսին է ներկայացրել 2011 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում առաջարկվում է Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլարի աջակցություն: Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱՄՆ նախագահը առաջարկել էր Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլար, սակայն կոնգրեսում կայացած քննարկումների արդյունքում այդ գումարը ավելացել էր՝ կազմելով 41 միլիոն դոլար:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով առաջին ընթերցմամբ ընդունելու համար այսօր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը: Վ. Տերտերյանը նշեց, որ «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը բաղկացած է երկու մասից:
ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը փետրվարի 2-ին զգալիորեն աճել Է՝ հասնելով բառելի դիմաց 73 դոլարի: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ:
2009 թվականին Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը կազմել Է 52 մլրդ դոլար:
«Գնագոյացման գործընթացները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ մենք պետք է իրականացնենք միջոցառումներ, որոնք կզսպեն գնաճը Հայաստանում»
Սոֆիայում հունվարի 18-ին Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի ու Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալ Մարին Ռայկովի գլխավորությամբ:
1990թ-ին Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն է եւ այն պետք է դատապարտվի ու ճանաչվի միջազգային հանրության կողմից:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: